Home / Հայաստան / Մեդվեդևը խոշոր գործարարներին առաջարկել է ընտրել իր և Պուտինի միջև

Մեդվեդևը խոշոր գործարարներին առաջարկել է ընտրել իր և Պուտինի միջև

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը խոշոր գործարարներին առաջարկել է կողմնորոշվել, թե ում կողմից են` իր, թե Պուտինի, գրում է «Վեդոմոստին»:

«Իսկ դու արդեն կողմնորոշվե՞լ ես», – Մեդվեդևի հետ հանդիպումից հետո այսպես էին միմյանց հետ կատակում գործարարները: Փակ հանդիպման ընթացքում նախագահը անսպասելիորեն սկսել է քաղաքականությունից խոսել, թեև ինչպես սկզբում ակնկալվում էր, քննարկման թեմա պիտի լիներ միայն ներդրումների հարցը: Այս մասին «Վեդոմոստիին» պատմել են անանուն աղբյուրները:

Նախագահը պատմել է, որ երկրի հետագա զարգացումը կախված է երկու անձանցից` իրենից և Վլադիմիր Պուտինից: Համապատասխանաբար, գոյություն ունի երկու քաղաքական ծրագիր: Այնուհետև, ինչպես պատմել է «Վեդոմոստիի» զրուցակիցը, Մեդվեդևը նշել է, որ իր առաջարկները նա արդեն հնչեցրել է և առաջարկել է բիզնես-հասարակության ներկայացուցիչներին կողմնորոշվել, թե երկու առաջնորդներից ում են սատարում: