Գերմանիայի մի շարք քաղաքական և հասարական գործիչներ հայտարարել են, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն անհամատեղելի է «Կվադրիգա» մրցանակի հետ:
Նշենք, որ «Կվադրիգա» մրցանակը կոչվել է հայտնի քանդակի անունով, որը զարդարում է Բեռլինի Բրանդերբուրգյան դարպասները և 2003 թվականից շնորհվում է քաղաքական, մշակութային և տնտեսական բնագավառներում գործունեություն ծավալող այն անձանց և կազմակերպություններին, որոնք ներդրում ունեն հասարակական բարօրության կայացման գործում: Ավելի վաղ այս մրցանակի դափնեկիրներն են եղել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչյովը, Գերմանիայի նախկին կանցլերներ Հելմուտ Քոլը և Գերհարդ Շրյոդերը:
Եվրախորհրդարանում գերմանական «Կանաչների» կուսակցության պատգամավոր Վերներ Շուլցը մրցանակը Պուտինին շնորհելու գաղափարը որակել է որպես «ծաղրանք» և «նախկին տարիների մրցանակակիրների դեմքին թքելու» պես մի բան: Այս միավորման մեկ այլ ներկայացուցիչ` ի նշան անհամաձայնության, դուրս է եկել մրցանակի շնորհման հանձնաժողովի կազմից: Ժյուրիի ընտրության վերաբերյալ սուր քննադատությամբ է հանդես եկել նաև Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգը: Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինը իր նախագահության օրոք զբաղվում էր «ազատությունների սահմանափակմամբ» և «Ռուսաստանը կոռուպցիայի է ողորմացել», հայտնում են գերմանական ԶԼՄ-ները:
Չնայած այդ հայտարարություններին, մրցանակը Պուտինը, այնուամենայնիվ, կստանա: Հաղորդվում է, որ Պուտինը կարժանանա այս պարգևին «Պետրոս Առաջինի ավանդույթների համաձայն` դեպի ապագա ճանապարհ հարթելու և ռուս-գերմանական հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարություն ունենալու համար»: