Home / Հայաստան / Թուրքիան սպառնում է սառեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները

Թուրքիան սպառնում է սառեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները

Եթե Եվրամիության նախագահությունը 2012 թվականի հուլիսին միակողմանի կարգով փոխանցվի Կիպրոսի հունական հատվածին, Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ-ի հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ`այս առնչությամբ նա ընդգծել է մինչ 2012 թվականի հուլիսը բաժանված կղզու հարցն ամբողջությամբ լուծելու անհրաժեշտությունը: «Եթե դա տեղի չունենա, իսկ Կիպրոսի հունական կողմն էլ հակամարտության կարգավորման բանակցությունները ձգձգի և նախագահությունն իր ձեռքը վերցնի, դա ոչ միայն հիմնախնդիրն անլուծելի կդարձնի, այլ նաև Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունների կարգելափակի»,- նշել է Դավութօղլուն: