Հայաստանում տարրական դասարաններ ունեցող դպրոցներում նոր ուսումնական տարվանից կդասավանդվի «շախմատ» առարկան։ Այս մասին համապատասխանբ որոշում է ընդունվել այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում շախմատի դասավանդման համար նախատեսվել է շաբաթական երկուական դասաժամ։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 14-ին գործադիրը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել էր 177 միլիոն դրամ` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման համար։ Նույն օրը կայացրած մեկ այլ որոշմամբ նախարարությանը տրամադրվել է ևս 386 միլիոն դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու նպատակով։