Այսօր անհայտ անձինք Մոսկվայի կենտրոնի տարբեր հատվածներում փակցրել են հատուկ գործակալ Վլադիմիր Պուտինի մասին պատմող «ՎՎ-ն մեջքիդ կանգնած է» գոյություն չունեցող ֆիլմի պաստառները:
Ինչպես հայտնում է ridus-news-ը, հասարակական տրանսպորտի կանգառներից և գովազդային վահանակներից քաղաքացիներին է նայում ատրճանակով զինված գործակալՎլադիմիր Պուտինը:
Պուտինի մասին գոյություն չունեցող ֆիլմի պաստառները հայտնվել են Կարմիր հրապարակում, Պետդումայի դիմաց գտնվող Օխոտնի Ռյադ փողոցում և մի շարք այլ կենտրոնական վայրերում:
Պաստառի ձախ անկյունում գրված է .«Xquest.ru-ն ներկայացնում է Վլադիմիր Պուտինին: Հուլիսի 15-ից բոլոր կինոթատրոններում»: