Օգոստոսի 2-ին Բաթումում կկայանա MTV Live երաժշտական շոուն, որին կմասնակցի երգիչ Էնրիկե Իգլեսիասը:
«Ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ տեսնելու Վրաստանի ամենագեղեցիկ ծովափը և վրացական հանդիսատեսին անմոռանալի երեկո պարգևելու»,-հայտարարել է Իգլեսիասը:
«Ուրախ ենք համագործակցել Վրաստանի իշխանությունների հետ, ինչը MTV Live-ն ու MTV World-ն ավելի հանրաճանաչ է դարձնում»,- հայտարարել է VIMN լրատվական ցանցի փոխնախագահ Ալեքս Օկոսը:
Վրաստանի հանիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվել MTV Live-ին անվճար, հայտնում է «Georgia Online»-ը: