Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են հայտարարել` պայմանավորված աշխատակիցների համատարած կրճատումներով:
Ինչպես հայտնում է հեռուստառադիոընկերության կայքը, գործադուլի նախաձեռնությունը պատկանում է Մեծ Բրիտանիայի լրագրողների բրիտանական Ազգային միավորմանը, որը ԶԼՄ-ի ներկայացուցիչներին նման կտրուկ գործողությունների դիմելու կոչ է արել այն բանից հետո, երբ միջազգային ծառայության լրագրողներն ու BBC-ի մոնիթորինգային ծառայության աշխատակից հանդիսացող մեծ թվով մարդիկ զրկվել են աշխատանքից:
BBC-ի փոխանցմամբ` Լրագրողների ազգային միությունը փորձել է հեռուստառադիընկերության հետ ծագած վեճը խաղաղ ճանապարհով հարթել, սակայն բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, ինչն էլ հանգեցրել է խնդիրը գործադուլի միջոցով վերհանելու գաղափարի իրականացմանը: