Վերջին շրջանում իշխող Հանրապետական կուսակցությունից բավական մեծ թվով անդամների հոսք է նկատվում դեպի «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններ, գրում է «168 ժամ» պարբերականը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի մոտ են գնում հատկապես ՀՀԿ այն անդամները, ովքեր համարում են, որ իրենք համապատասխան վերաբերմունքի չեն արժանացել ՀՀԿ-ի կողմից:
Պարբերականը գրում է, որ որոշ տեղեկությունների համաձայն`ԲՀԿ և ՕԵԿ ղեկավարները նրանց որոշակի խոստումներ են տալիս առաջիկա ընտրությունների ժամանակ իրենց կուսակցությունների օգտին աշխատելու համար:
Երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե կուսակցությանը տարբեր խմբեր են անդամակցում, սակայն չգիտի`դրանք ՀՀԿ-ի՞ց են, թե՞ ոչ:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը պարբերականի հետ զրույցում այս տեղեկությունները համարել է «անլուրջ խոսակցություններ»: