Կարճ միացման և դրան հաջորդած հրդեհի հետևանքով փլուզվել է Նիդերլանդների արևելյան հատվածում գտնվող Հոգերսմիլդե քաղաքի հեռուստառադիոհեռարձակման աշտարակի վերին հատվածը:
300 մետրանոց այս շինությունը երկրում ամենաբարձր կառույցներից է:
Փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ կրակը մարել փորձող հրշեջները հասցրել են ժամանակին դուրս գալ վտանգավոր հատվածից, իսկ մինչ այդ պահը կառույցի շրջակա հատվածը շրջափակված է եղել իրավապահ մարմինների կողմից:
Սակայն աշտարակի վթարի հետևանքով Նիդերլանդների հոլանդական հատվածի գրեթե 80 տոկոսը առանց ռադիոհեռարձակման է մնացել: Ռադիոկայաններն անցել են առցանց և կաբելային համակարգերով հեռարձակման: