Իշխանական կոալիցիայի աշխատանքային խումբը պատրաստ է սկսել քննարկումները Հայ Ազգային Կոնգրեսի հետ: Այս մասին ասված է այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից տարածած հայտարարության մեջ:
«Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի /ՀՀԿ/, Գագիկ Մինասյանի /ՀՀԿ/, Նաիրա Զոհրաբյանի /ԲՀԿ/, Վարդան Բոստանջյանի /ԲՀԿ/, Մհեր Շահգելդյանի /«Օրինաց երկիր»/ և Խաչիկ Հարությունյանի /«Օրինաց երկիր»/ մասնակցությամբ, պատրաստ է սկսել քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ:
Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ /«Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ/ առաջին հանդիպման համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: