Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և երգիչ Մարկ Էնթոնին հայտարարել են ամուսնալուծության մասին:
People ամսագրում տպագրված համատեղ հայտարարության մեջ զույգը նշել է, որ ամուսնալուծվելու որոշումը հեշտ չի տրվել, սակայն բոլոր տարաձայնություններն իրենք կարողացել են ընկերական մթնոլորտում հարթել:
«Բոլոր նրանց համար, ում վրա անդրադարձել է մեր ամուսնալուծությունը, դեռևս ծանր ժամանակներ են, և մենք երախտապարտ կլինենք բոլորին մեր անձնական կյանքին չխառնվելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
41-ամյա Լոպեսը և 42-ամյա Էնթոնին ամուսնացել են 2004 թվականին: Հարսանեկան արարողությունը գաղտնի է անցկացվել` հեռու լրագրողների տեսախցիկներից: 2008 թվականին նրանց ընտանիքում զույգ զավակներ են ծնվել: Իսկ թե ում հետ կապրեն այսուհետ երեխաները` Մաքսն ու Էմմին, չի հաղորդվում:
Սա Ջենիֆեր Լոպեսի թվով երրորդ ամուսնությունն էր: Իսկ Մարկ Էնթոնին երկու անգամ է ամուսնացած եղել: