Doritos ընկերությունը հետազոտություններ է անցկացրել համացանցի 2052 օգտատերերի շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ կանանց 49%-ը առցանց խաղեր է խաղում, տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը մեկ տոկոսով ավել է:
Համակարգչային խաղերով տարված կանանց 84%-ը հաճույք է ստանում խաղի ընթացքից: Հարկ է նշել, որ համակարգչային խաղերը կանանց անգամ ավելի շատ են դուր գալիս, քան սեքսը: Հարցված կանանց ընդամենը 70% տոկոսն է հաճույք ստանում սեռական հարաբերություններից:
Բացի դա, համակարգչային խաղերը կանանց ավելի մեծ հաճույք են պատճառում, քան այլ ավանդական գործողություններ, որոնք սովորաբար համարվում են իգական սեռի ներկայացուցիչների սիրած զբաղմունքը: Փորձագետները պարզել են, որ հարցվածների ընդամենը 71%-ն է հաճույք ստանում գնումներ կատարելուց և ևս 75%-ը` լոգանք ընդունելուց: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա այն հաճույք է պատճառում կանանց միայն 62%-ին: Ի դեպ, կանանց մեկ հինգերորդը համակարգչային խաղեր է խաղում անկողնում: