Home / Հայաստան / Համաներմամբ ազատ է արձակվել 533 դատապարտյալ

Համաներմամբ ազատ է արձակվել 533 դատապարտյալ

Մայիսի 27-ից սկսված ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հուլիսի 15-ի դրությամբ ազատ է արձակվել 533 դատապարտյալ: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը նշում է, որ կրճատվել է 283 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 112-ը, կրճատում 60,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 30-ը, կրճատում 8,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» – ազատ է արձակվել 70-ը,  կրճատում 39,
«Հրազդան» – ազատ է արձակվել 31-ը,  կրճատում 7,
«Աբովյան» – ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 107-ը, կրճատում 71:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: