Home / Հայաստան / Պուտինի բանակի աղջիկները պատրաստ են «ճղել» իրենց վարչապետի և iPod-ի համար

Պուտինի բանակի աղջիկները պատրաստ են «ճղել» իրենց վարչապետի և iPod-ի համար

Իր սեփական ազգային ճակատն ունեցող ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն այժմ մի ամբողջ «բանակի» է տիրապետում: Այդ բանակում ծառայողները միայն «աղջիկներ» են, որոնք պատրաստ են Ռուսաստանի կառավարության համար «ճղել» ամեն ինչ, ու ամեն մեկին, այդ թվում` իրենց հագուստը:
«Вконтакте» սոցիալական կայքում աղջիկների միավորման պաշտոնական էջում այդպես էլ ասված է. «Պուտինի բանակը երիտասարդ աղջիկների միավորում է, որոնք պատրաստ են «ճղել» յուրաքանչյուրին Պուտինի համար»:

Նրանք ցանկանում են ցույց տալ, որ վարչապետին «շատերն են սատարում, այդ թվում` գեղեցիկ, երիտասարդ և խելացի աղջիկները», «Մենք միավորվել  ենք այն գաղափարի շուրջ, որ Պուտինը արժանի և ազնիվ քաղաքական գործիչ է, ինչպես նաև հիասքանչ տղամարդ»,- ասված է Պուտինի «բանակի  ռազմական դոկտրինայում»:

Ներկայումս աղջիկները զբաղված են իրենց շարքերը նոր մարդկանցով համալրելով: Ցանկացողները կարող են բանակի շարքերը համալրել Պուշկինի հրապարակում հուլիսի 22-ին, 17:00-ին: Յուրաքանչյուր ցանկացող պետք է պատրաստ լինի պատռել իր հագուստը: «Այստեղ միայն չբարդույթավորված աղջիկներ են: Մեր ակցիաները կթնդան ողջ Ռուսաստանով մեկ: Յուրաքանչյուր աղջիկ կդառնա ինտերնետային աստղ: Դու պատրա՞ստ ես ցույց տալ բոլորին, թե ինչ դեմք ես, ու ինչ հրաշալի նախագահ ունես: Մտի´ր Պուտինի բանակ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այն աղջիկը, որը բոլորից լավ «կճղի իրեն » Պուտինի համար, iPod Touch կստանա: Այս պահին սոցիալական կայքում խմբի անդամ են 755 աղջիկներ: