ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Ստամբուլում քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը:
Ինչպես հաղորդում է «Սաբահ» թերթը, հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ կողմերը «մանրակրկիտ քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը», մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը:
Դավութօղլուի խոսքով` իրենք անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին: