Ռուսաստանի Տամբով քաղաքի բնակիչը անձնական կյանքի անհաջողությունների պատճառով փորձել է ինքնասպան լինել` նետվելով բնակելի շենքի 7-րդ հարկից: Երիտասարդն ի վիճակի չի եղել տանել իր սիրած աղջկա և նրա մոր հանդիմանությունները:
19-ամյա Պավելը հանդիպել է 34-ամյա Անաստասիային ընդհանուր ծանոթների հարսանեկան խնջույքի ժամանակ: Չնայած տարիքային տարբերությանը, երիտասարդները սիրահարվել են: Եվ Նաստյան սիրեցյալին Մոսկվա է հրավիրել:
«Պավելը մայրաքաղաք եկավ եղբոր հետ: Եղբորն անմիջապես հաջողվեց աշխատանք գտնել, իսկ նա ոչ մի տեղ երկար չէր մնում,- իրավապահներին պատմել է Նաստյայի մայրը: – Հիմնականում չէր աշխատում, իսկ վերջերս էլ սկսել էր նաև խմիչքը չարաշահել»: Արդյունքում` զույգը սկսել է վիճել, իսկ մայրն էլ պահանջել է վտարել «պորտաբույծ» փեսացուին տանից:
Սիրահարված երիտասարդը նետվել է պատուհանից Անաստասիայի հետ զբոսանքից հետո, տղան բացել է պատուհանը և ցած նետվել եղբոր աչքի առջև: Վերջինս փորձել է բռնել Պավելին, սակայն դա նրան չի հաջողվել:
Այժմ 19-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը ծանր է գտանահատվում: