Երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը հասել է հերթական առավելագույն կետին, հայտնում է Միավորված ազզերի կազմակերպությունը:
Ավելի վաղ կազմակերպությունը գործազրկության թվի կրճատում էր կանխատեսում` հիմնվելով համաշխարհային տնտեսության աճի լավատեսական կանխատեսումների վրա:
Կազմակերպության փորձագետները ակնկալում էին, որ 15-24 տարեկան երիտասարդների շրջանում տարածված գործազրկության մակարդակը կնվազի 2010-2011 թվականներին:
Սակայն ՄԱԿ-ի տվյալների համաձայն` գործազրկությունն այս ընթացքում հերթական ռեկորդային չափերի է հասել` 13%: Դա նշանակում է, որ այսօր աշխարհում 81 մլն գործազուրկ երիտասարդներ կան, հայտնում է BBC-ն: