Հայ Ազգային Կոնգրեսի և իշխող կոալիցիայի երեկվա առաջին հանդիպումը ներքին մթնոլորտի հանդարտեցման իմաստով դրական է, սակայն որքանով է օգտակար հասարակությանը` տարակուսելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
«Ինձ թվում է` ինչ-որ արևելյան, պարսկական բազարի տպավորություն եմ ես ստանում: Երկուսն էլ վաճառում են, երկուսն էլ գնորդ են` ըստ իս, և այդ առումով չգիտեմ` իրենք կհանդիպե՞ն միմյանց, թե այս ամբողջը կծառայի իշխանության համար որպես ընդդիմությանը փչացնելու միջոց, իսկ ընդդիմությանը` ասելու` տեսեք, ժողովուրդ, մենք գնացինք այս քայլին, նույնիսկ բանակցեցինք, բայց այս իշխանոսւթյուները նույնն են, հետևաբար` պետք է շարունակել պայքարը»,- ասել է Ավետիքյանը:
Նրա խոսքով` դեռ վաղ է կանխակալ կարծիքներ հայտնել, քանի որ «դեռ նոր են սկսել և դեռ իրար շոշափում են, և այդ շոշափելու վիճակը հետաքրքրքական և դրական է»:
Բանավերճին ներկա հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն էլ նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես պահանջել է արտահերթ ընտրություններ, և երեկ իշխանությունը ներկայացնող աշխատանքային խմբում ՀՀԿ-ից ընդգրկված Դավիթ Հարությունյանը չի բացառել որևէ հարցի քննարկում:
«Ի՞նչ այլ փոփոխություն պետք է լինի երկրում, բացի ոչ լեգիտիմ, ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունների փոփոխությունից, որպեսզի ժողովուրդը գոհ մնա դրանից: Ի՞նչ անեն, տանեն, հաց բաժանեն ժողովրդին, ձեթ բաժանեն, սերմացու բաժանեն: Էդ բոլոր բաները այս իշխանությունը իր անվստահության պայմաններում փորձել է` ոչինչ չի ստացվում: Խոսակցություն եղավ, համեմտավեց այս երկխոսությունը արևելյան բազարի հետ, վաճառել, առնել, այս խոսակցություները մենք ամիսներ շարունակ լսում ենք, որ ՀԱԿ-ը ինչ-որ դեպուտատական տեղեր է ուզում առնի պառլամենտում, դրանք ամբողջը աբսուրդ են: Դրված է խոսակցություն արտահերթ ընտրություների մասին, և եթե ՀԱԿ-ը երկխոսության ճանապարհով չհասնի արտահերթ ընտրությունների, այդ բանը կանի աշնանը` ժողովրդին ոտքի հանելով: Ինձ համար բաղձալի չի, շատերի համար բաղձալի հեղափոխական ճանապարհով»,- ասել է Պասկևեիչյանը: