Հուլիսի 19-ին տեղի ունեցած արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև «Երևան Տրանսպորտ Օփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերություն ստեղծելու մասին» որոշման նախագծին։
Նիստի ընթացքում նշվել է, որ ընկերությունը կզբաղվի վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ։
Երևանի քաղաքապետարանի կայքի հաղորդմամբ, նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի։ Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղ։
Գործարարության առաջին տարվա ընթացքում ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ, ինչն առաջիկայում կավելանա՝ հասնելով 84–ի։