Պետությունը պետք է հրաժարվի զանգվածային լրատվամիջոցներին ֆինանսավորելուց, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով` ԶԼՄ-ները պետք է ինքնուրույն լինեն` առանց պետության օժանդակության, հակառակ դեպքում` դրանք կախվածություն են ձեռք բերում:
Նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ները, ֆինանսավորում ստանալով տարածաշրջանային ղեկավարներից, սկսում են սպասարկել նրանց շահերը: