Հուլիսի 29-ին, ժամը 19:00-ին Կոմպոզիտորների տան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ: Ծրագրում կհնչեն հայկական ժողովրդական ու դասական հայկական երաժշտություն, ինչպես նաև հանրամատչելի ու գուսանական երաժշտություն:
Համերգը կազմակերպվում է «Մամա Սյու» հիմնադրամի կողմից, որը նպատակ ունի հավաքելու «Հերցեպտին» թանկարժեք դեղորայքի գումար:
Նշենք, որ «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է երկրում քաղցկեղ ունեցող կանանց բուժման համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել բուժման կարիք ունեցողներին:
Համերգի ընթացքում հնչելու է Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Սայաթ Նովա և ժողովրդական երգերի կատարումներ: Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է «Մամասյու» բարեգործական ֆոնդին:
Տոմսի արժեքը 1000 դրամ է.
«Մի’ խնայեք այն, քանի որ դրանով կարող եք փրկել մարդկային կյանք Ձեր օգնությամբ արդեն հավաքվել է երկու սրվակ դեղի համար: Մենք շարունակում ենք պայաքարել: Միացե’ք»,- նշում են կազմակերպիչները: