Պասիվ ծխելը դեռահասների մոտ լսողության կորստի կարող է հանգեցնել: Նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները:
Հետազոտության ընթացքին մասնակցել են 1,5 հազարից ավել դեռահասներ` 12-19 տարեկան:
Ստուգելով տարբեր հաճախականություններ ունեցող ձայների նկատմամբ նրանց ընկալողունակությունը` գիտնականները պարզել են, որ այն դեռահասները, ովքեր ծխախոտի ծխի ազդեցությանն են ենթարկվել, երկու անգամ ավելի հաճախ են խնդիրներ ունենում լսողության հետ:
Գիտնականները բացատրում են այս հանգամանքը նրանով, որ ծխախոտի ծխի մեջ պարունակվող քիմիական նյութերը վատթարացնում են արյան մատակարարումը դեպի լսողության օրգաններ, հայտնում է BBC-ն: