Home / Հայաստան / Կոնգրեսում քննարկեցին իշխանությունների հետ բանակցությունների ընթացքը

Կոնգրեսում քննարկեցին իշխանությունների հետ բանակցությունների ընթացքը

Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ընդդիմություն-իշխանություն երկխոսության ընթացքը և բանակցությունների ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսի մարտավարությունը: Նիստից հետո այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղի ունեցավ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խմբի և Հայ Ազգային Կոնգրեսի` երկխոսության համար ընտրված պատվիրակության առաջին հանդիպումը:

Քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է նաև Եվրոպայի խորհրդում Կոնգրեսի անելիքները և այսօր տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ:

Tekali Taxi