ԱՄՆ Կրթության նախարարության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ամերիկյան դպրոցների աշակերտների գերակշիռ մասը չգիտի սեփական երկրի աշխարհագրական դիրքը, հայտնում է Bloomberg-ը:
Մասնավորապես, 4-րդ, 8-րդ և 12-րդ դասարանցիների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքների համաձայն, 4-րդ դասարանի աշակերտների ընդամենը կեսն է կարողացել հերթականությամբ` ըստ տարածքի նվազման, ճշգրիտ դասավորել աշխարհագրական անունները` Հյուսիսային Ամերիկան, ԱՄՆ-ն, Կալիֆորնիան և Լոս Անջելեսը:
Պարզվել է նաև, որ բոլոր մեծահասակ դպրոցականների մեկ երրորդը տիրապետում է աշխարհագրությանը միջինից բարձր մակարդակով, և ընդամենը մի քանի տոկոսը գիտե այն գերազանց, մինչդեռ 20-30 տոկոս աշակերտներ առհասարակ չեն տիրապետում առարկային անգամ բազային մակարդակի վրա: