Home / Հայաստան / Առևտրականները իշխանություներին խորհուրդ են տալիս արտագաղթել

Առևտրականները իշխանություներին խորհուրդ են տալիս արտագաղթել

Այսօր բացօթյա առևտրի արգելքի դեմ պայքարողները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ և փորձել են առևտուր իրականացնել: Նրանք իրենց հետ բերել էին բանաջարեղեն, մրգեր և ծաղիկներ, որոնք համապատասխան տարաների մեջ դնելով նստել են Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց և սկսել են հրավիրել անցորդներին գնումներ կատարելու:

Այդ պահին տեղում գտնվող ոստիկաններն քաղաքապետարանի շենքի մոտ պատ են կազմել` թույլ չտալով, որպեսզի առևտրականներն էլ ավելի մոտենան շենքին:

Ակցիայի մեկնարկից հետո ոստիկան Գեղամ Բաղրամյանը խնձոր վաճառող առևտրականից վերցրել է խնձորի ամանը` նշելով, որ փոողցային առևտուրն արգելված է:

Ու թեև Բաղրամյանը խնձորը նորից հետ վերադարձրեց, բայց զգուշացրեց, որ եթե շարունակեն փորձել առևտուր անել, առևտրականներին կտանեն ոստիկանության բաժին:

Ոստիկանի խոսքերն առաջացրեց առևտրականների զարյրույթը: Նրանք նշեցին, որ քաղաքապետարանը փողոցում ձմերուկ վաճառել թույլատրում է, բայց իրենց խնձոր չի թույլատրվում վաճառել:

«Ընտանիքները բոլորը քայքայվում են, այսօր եկել ենք վաճառք իրականացնենք, որ այդ գումարը տրամադրենք ընտանիքներին: Անցյալ անգամ կառավարության մոտ 14 000 դրամի վաճառք ենք կատարել, գումարը փոխանցել ենք կարիքավոր մի ընտանքի, որ կարողանան հացի գումար ունենալ: Այսօր էլ ենք գումարը փոխանցելու կարիքավոր ընտանիքներին»,- ասել է առևտրականներից Ալիսա Խուրշուդյանը:

Բողոքի ակցիայի ևս մեկ մասնակից` Գայանե Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե այս բողոքի ակցիաներով խնդրին լուծում չտրվի, ինքը մոտ ժամանակներս կնստի հացադուլի:

Որոշակի ժամանակ քաղաքապետարանի մոտ մնալուց հետո ոստիկանները առևտրականների հետ զրույցում առաջարկեցին նրանցից երկուսին ուղեկցել քաղաքապետարան` այնտեղ համապատասխան ներկայացուցիչների հետ խոսելու նպատակով: Սակայն մուտքի մոտ պարզվեց, որ քաղաքապետարանում ընդմիջում է: Դա ևս մեկ անգամ վրդովեցրեց առևտրականներին և նրանցից մեկն ասաց. «Մեզ սովի են մատնել, իրանք գնացել են օբյեկտներում հաց ուտելու»:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Հեղինե Վարդանյան էլ նշել է, որ իրենք չեն ուզում արտագաղթել երկրից, ինչը կարող է տեղի ունենալ, եթե աշխատանք չգտնեն.

«Ինչպես վարչապետն է ասել, թող արտագաղթեն, որ իրենց համար պրոբլեմներ սչտեղծեն… բայց ինչո՞ւ պիտի մենք մեր հայրենիքը թողենք, արտագաղթենք, եթե մենք իրանց ձեռ չենք տալիս, իրանք էլ մեզ սկի ձեռ չեն տալիս: Թող իրանք թողեն, գնան, մենք մեր աշախատանքով մեր հայրենքիը կկառուցենք ավելի գեղեցիկ, ավելի ճաշակով: Մեզ իրա գեղեցկացնելը պետք չի, որ հայրենիքը հայաթափելու գնով է անում դա»:

Տեսնելով, որ իրենց չի հաջողվում հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ` առևտրակնները որոշեցին այսօր երեկոյան Հայաստանում Եվրոպայի միության գրասենյակի առջև ժամը 18.00-ից մինչև 20.00-ն նստացույց անցկացնել: