Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, հանդիպումների համար չեզոք վայր ընտրելու հարցը կքննարկվի և դրան լուծում կտրվի: Մյուս 3 պահանջները, ըստ Հարությունյանի, կքննարկվեն երկխոսության շրջանակներում:
Կոնգրեսի պահանջները «լուծելի և տրամաբանական» է համարել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, իշխանության պատվիրակության անդամներից Վարդան Բոստանջյանը:
Ուղիղ եթերով Կոնգրեսի և իշխանությունների պատվիրակությունների հանդիպումները հեռարձակելու պահանջը Բոստանջյանը համարում է բնական.
«Ինչ վերաբերում է Կոնգրեսի հանրահավաքների հեռարձակման խնդրին, ես կարծում եմ, որ սա ևս դժվար, անլուծելի խնդիրներից մեկը չէ» – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելել է պատգամավորը:
«Իսկ ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման դադարեցում, տարաբնույթ խոչընդոտներ` սա պահանջ չէ, սա պարզապես մեր օրենքով դրված խնդիր է»,- ասել է Բոստանջյանը: