Մարտիրոս Սարյանի երևանյան տուն-թանգարանում ավարտվում են գեղանկարչի հայտնի «Պարսկաստան» կտավի վերականգնողական աշխատանքները:
1913 թվականին Մոսկվայում ստեղծված կտավը լրջորեն վնասվել էր դեռ նկարչի կենդանության օրոք: Արհեստանոցում պայթել էին խողովակները, և տաք ջուրը ծածկել էր մի քանի նկար:
Լուչիանա Բելիոտին ժամանել էր Երևան` գրեթե ոչինչ չիմանալով Սարյանի մասին: Արդեն նկարչի արհեստանոցում Ֆլորենցիայից հրավիրված մասնագետը օրական 14 ժամ «բուժում էր հիվանդ «Պարկաստանը»»:
«Ինչ-որ մեկը վնասված հատվածները ներկել էր յուղաներկով, ինչի արդյունքում կտավն էլ ավելի էր վնասվել: Այնպես որ, սկզբում հեռացնում էինք յուղաներկերը: Այս ողջ ընթացքում մենք կապ էինք պաշտպանում Ֆլորենցիայի քիմիկոսների հետ, նկարի մոտ յուրաքանչյուր օր նոր խնդիրներ էին ծագում»,- պատմել է նա:
Գեղանկարչի 50 աշխատանքների կեսը վերականգնման կարիք ունի: Ցանկանում էին դիմել Գրաբարի կենտրոն, բայց սկզբում շատ թանկ էր, այնուհետև հրդեհը խանգարեց: Այսօր թանգարանը հրաժարվում է հեղինակավոր ցուցահանդեսներից, որպեսզի չվնասի արդեն իսկ վնասված կտավները:
Սարյանը անձամբ է կտորների բաժանել «Մեծ արևելյան նատյուրմորտը»: Հետպատերազմյան շրջանում նրան մեղադրում էին ֆորմալիզմի և բուրժուական արվեստին հարելու մեջ: Կտավի կտորների վրա նա պատրաստվում էր ինչ-որ «ավելի խորհրդային» բան գրել: Երիտասարդ նկարիչ Զարդարյանը փրկել է կտավը, սոսնձել, բայց կարերը մնացել են:
«Դեռ Սարյանի կյանքի օրոք նրա աշխատանքներից շատերն են վնասվել: Փարիզյան շրջանի կտավների մեծ մասը պարզապես ոչնչացել են հրդեհի մեջ: Շատ աշխատանքներ վնասվել են խոնավությունից: Եվ կյանքի վերջում Սարյանն այնքան էր վախենում որևէ բան ուղարկել ցուցահանդես, որ ասում էր. «Ուզում են աշխատանքներս տեսնել, թող Հայաստան գան»,- պարզաբանում է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: