Մոսկվայի Corpus հրատարակչությունը պատրաստվում է լույս ընծայել Հայաստանի նախկին վարչապետ (1998-1999) Արմեն Դարբինյանի «Ոչ քաղաքական խոստովանությունները» գիրքը:
Գրքում ընդգրկված են Դարբինյանի` վերջին երկու տարիների ընթացքում գրված հոդվածները: Հրատարակչությունը նշում է, որ գիրքն իրենից ներկայացնում է արդի տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ Դարբինյանի հեղինակային հայացքը, վառ և նորովի են մեկնաբանվում, կարծես, հանրաճանաչ մոտեցումներն ու դիրքորոշումները: Անկեղծությունը, նուրբ հումորը և հյութեղ լեզուն ներկայացվող գիրքն էլ ավելի արժեքավոր են դարձնում, վստահեցնում է Corpus-ը:
«Ոչ քաղաքական խոստովանությունները» ընթերցողի դատին կհանձնվեն ընթացիկ տարվա հուլիսի վերջին:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը 2001 թվականից զբաղեցնում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի պաշտոնը: