Փլանքինգով բուռն տարվածությունից հետո բրիտանացիներն այժմ մեկ այլ հոբի են գտել, որը կոչվում է leisure dive (ազատ սուզում):
Ջրի մեջ ցատկելու պահին leisure dive-ով զբաղվողը պետք է այնպիսի դիրք ընդունի, կարծես, պառկած է լողափին, ձեռքերը գլխի տակ: Այդ պահին հատուկ օպերատորը պետք է հասցնի նկարահանել նրան:
Այս զվարճանքի սիրահարները LeisureDive.com կայքում հավաքում են ամենահաջողված լուսանկարները և գործում են Live and let dive (ապրիր և թույլ տուր սուզվել) կարգախոսի ներքո:
Կայքում հնարավոր է նաև խորհուրդներ գտնել այն մասին, թե ինչպես կարելի է ամենազվարճալի դիրքն ընդունել ցատկելիս:
Գլխավորն այն է, որ մարմինը ջրի մակերեսին զուգահեռ դիրք ընդունի: Համապատասխան դիրք ընդունել հասցնելու համար անհրաժեշտ է թռչել բարձրությունից: