Կյանքի 91-րդ տարում Մոսկվայում մահացել է խորհրդային հայտնի կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը: Այս մասին հանրությանը տեղեկացրել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության մամուլի քարտուղար Անդրեյ Ուստինովը:
Խաչատուրյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 19-ին: Նա աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի զարմիկն է:
Իր կյանքի ընթացքում բազմաթիվ ֆիլմերի և մուլտֆիլմերի համար երաժշտություն է գրել, 1981 թվականի ստացել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում: