Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնվել է Թուրքիայի Անթալյա քաղաքում 2 մլն դոլար արժողությամբ Rolls Royce Phantom Cabrio մեքենայով:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Չեչնիայի ղեկավարը իր ընտանիքի և թիկնապահների հետ որոշել է ամառային հանգիստն անցկացնել Անթալյայում և օդանավակայան ժամանելուն պես մեկնել է ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովին պատկանող Mardan Palace հյուրանոց:
Ադրբեջանցի օլիգարխն անձամբ է դիմավորել Կադիրովին, ով ցանկացել է ինքը նստել Rolls Royce-ի ղեկին:
ԶԼՄ-ները նշում են, որ, անձնական թիկնապահներից բացի, մեկշաբաթյա հանգստի ընթացքում Կադիրովի անվտանգությունն են ապահովելու նաև Անթալյայի իրավապահ մարմինները: Կադիրովը ձիարշավի, թանկ ժամացույցների, զենքերի և մեքենաների սիրահար է, ինչպես նաև վայրի կենդանիների անձնական կենդանաբանական այգի ունի: