Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. կա տուժած

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. կա տուժած

Մոտ մեկ ժամ առաջ Երևանի կենտրոնում` Խանջյան փողոցի վրա, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել 4 ավտոմեքենա՝ Ford transit 711 SU 42, որը պատկանում է «Արար» ջրեր արտադրող ընկերությանը, 7 համարի երթուղայինը տաքսին` պետհամարանիշը 37 54 S, Honda CR-V` 22 OL 680 համարանիշով և «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Epress.am-ի հետ զրույցում դեպքի վայրում աշխատող ոստկաններից մեկը տեղեկացրել է, որ վթարի պատճառով կա մեկ տուժող՝ Honda-ի վարորդը տեղափոխվել է Երևան Առաջին կլինիկական հիվանդանոց:

Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ տուժածը 1978 թվականին ծնված Մխիթար Մուսինյանն է: Նա հետազոտություններ է անցնում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: