Արդեն մեկ շաբաթ է` Ապարանում և հարակից գյուղերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները բնակիչներին շուկայականից բավական ցածր գներով նավթ են վաճառում` հորդորելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությանը: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Ապարանի բնակիչը: Նրա խոսքով` իրենց գյուղում նավթ բաժանողները նախկինում աշխատել են ՕԵԿ-ի համար:
Epress.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն է խնդրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանից, ով հայտարարել է, որ Ծառուկյանը «պարզապես ի զորու չի, երբեք թույլ չի տա, որ, ասենք, հաջողության հասնելու համար մարդ գնի»:
«2006 թվականից «Բարգավաճ Հայաստանի» անդամ եմ և ասեմ` Գագիկ Ծառուկյանը, բացառված է, որ հանկարծ ձայն գնի», – վստահեցրել է Բոստանջյանը: