Ուկրաինայում ռուսաստանյան փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգը ծեծկռտուքով է ավարտվել, հայտնում է РБК-ն:
Կիրկորովի համերգը տեղի է ունեցել Ղրիմի Սուդակ քաղաքում և տևել է ընդամենը մեկ ժամ: Երգչի երկրպագուներին հիասթափեցրել է ինչպես համերգի տևողությունը, այնպես էլ երգչի ոչ կենդանի կատարումները:
Հանդիսականները փորձել են ադմինիստրացիայի միջոցով իրենց գումարները հետ վերցնել, սակայն մերժում են ստացել: Արդյունքում` նրանք ծեծկռտուք են հրահրել Կիրկորովի թիկնապահների հետ, որոնց ավելի ուշ միացել են հանգստավայրի անվտանգության աշխատակիցները: Միջադեպի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները:
Միջադեպի արդյունքում երկու մարդ վնասվածք է ստացել և ստիպված է եղել դիմել բուժօգնություն: