Վրաստանի կրթության և գիտության նախարարության կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը նոր դպրոց է կառուցում Ջավախքում, հայտնում է «Грузия Онлайн»-ը:
Ախալքալակում հանրային №3 դպրոցի կառուցման նախաձեռնությունը պատկանում է կրթության նախարարի առաջին տեղակալ Կոկա Սեպերտելաձեին: Ախալքալակ կատարած այցելության ընթացքում քաղաքական գործիչը Ախալցխայի, Ասպինձայի և Նինոծմինդաի դպրոցների 48 գերազանցիկ շրջանավարտների ոսկե և արծաթե մեդալներ է փոխանցել:
№3 դպրոցի հին շենքը փլուզվել էր 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով: Այդ ժամանակից ի վեր դպրոցի 100 աշակերտներ սովորել են բնակելի համալիրում: Դպրոցը վրացալեզու է և այնտեղ վրացիների հետ սովորում են նաև էթնիկ հայերի երեխաները, նշում է «Грузия Онлайн»-ը:
Լուսանկարներ` http://javakhk.livejournal.com