Հուլիսի 24-ին, ժամը 21:00-21:30, Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կամակերպությունը` ՀԵՀԵԿ-ը, առաջարկում է միասնաբար աղոթել «Վեհափառ Հայրապետի համբերատարության, լայնախոհության և անվրդովության պահպանման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու բարօրության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ հայ ազգի միաբանության ու համախմբման համար»:
Այս առաջարկ-հայտարարությունը տեղադրված է Facebook սոցիալական ցանցում, դրան արդեն միացել է 151 օգտատեր:
Կազմակերպիչներն առաջարկում են այդ օրը` նշված ժամին, յուրաքանչյուրը աղոթք սկսի՝ անկախ գտնվելու վայրից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook-ում խմբեր են ստեղծվել, որոնցից մեկը պահանջում է Կաթողիկոսի հրաժարականը, իսկ մյուսը հանդես է գալիս ի պաշտպանություն նրա: