Կրասնոյարսկի շրջանի «Տայոժնի» առողջարանական ճամբարում երեխաների վրա հարձակում գործած մանկապիղծը բերման է ենթարկվել:
Vesti.ru-ի փոխանցմամբ` կասկածյալը 1971 թվականի ծնունդ է և ավելի վաղ կալանք է կրել բռնաբարության համար: Մի քանի ամիս առաջ տղամարդը վաղաժամ ազատ էր արձակվել:
Ինչպես պարզվել է, տղամարդը կոտրել է պատուհանը և ներխուժել երեխաների ննջարան, որտեղ այդ պահին մանկահասակ երեխաներ և անչափահաս աղջիկներ են եղել: Դանակով սպառնալով երեխաներին` հանցագործը նրանցից մի քանիսի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել, որից հետո փախուստի է դիմել:
Այժմ դեպքի վայրում հետաքննիչներ են աշխատում: Նրանք հարցաքննում են վկաներին և տուժածներին մանկավարժների ներկայությամբ: