Home / Հայաստան / Նյու Յորքում հուլիսի 24-ին կամուսնացնեն վիճակահանությամբ

Նյու Յորքում հուլիսի 24-ին կամուսնացնեն վիճակահանությամբ

Շաբաթ` հուլիսի 24-ին, Նյու Յորքում  ամուսնանալ ցանկացող միասեռական զույգերի քանակն այնքան է ավելացել, որ քաղաքային իշխանությունները ստիպված են վիճակահանություն անցկացնել այդ օրը կոնկրետ թվով զույգերի պսակադրվելու հնարավորություն տրամադրելու համար:

Հենց հուլիսի 24-ին ամուսնանալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այդ օրը Նյու Յորքում ուժի մեջ է մտնում միասեռականներին ընտանիք ստեղծելու իրավունք տրամադրող օրենքը, հայտնում է nymag.com-ը:

«Մենք մեր աշխատանքն ավարտել ենք: Եվ բնական է, որ հենց շաբաթ օրը ամուսնանալ ցանկացող զույգերի  քանակը ավելին պետք է լիներ, քան կարող են սպասարկել ամուսնական ակտերի գրանցման գրասենյակները: Եվ այժմ միակ բանը, որ նրանք կարող են անել, առցանց վիճակահանության արդյունքներին սպասելն է, որը կարող է շաբաթ օրը նրանց կյանքի ամենաերջանիկ օրը դարձնել»,-մանրամասնել է քաղաքապետ Բլումբերգը:

Վիճակահանությունը հնարավորություն կտա 764 ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգերի ամուսնանալ քաղաքային 5 ԶԱԳՍ-երից մեկում:

Հատկանշական է, որ վիճակահանությանը մասնակցելու են բոլոր ցանկացող զույգերը` անկախ սեռական կողմնորոշումից:
Առցանց վիճակահանությանը մասնակցելու ցանկություն արդեն հայտնել է 1728 միասեռական զույգ: