24-ամյա «ռուս վահաբիտ» Վիկտոր Դվորակովսկին իր 52-ամյա համախոհ Վլադիմիր Պետրոսյանի հետ գրոհայինների շարքերը նոր մարդկանցով համալրելու քարոզչությամբ էր զբաղվում:
«Նրանք քարոզչական միջոցառումներ էին անցկացնում, միևնույն խմբավորման մեջ էին»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է օպերատիվ հետախուզական ծառայության ներկայացուցիչը:
Ոստիկանի խոսքով` նրանց կապը հաստատված է օպերատիվ նյութերում և քրեական գործի շրջանակներում: Պետրոսյանը ձերբակալվել էր Ստավրոպոլի շրջանում ապրիլի վերջին, իսկ Դվորակովսկին բերման էր ենթարկվել Ինոզեմցևո հայրենի գյուղում: