Նոր խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում տեղ չեն գտնելու ԱԺ պատգամավորներ Վազգեն Կարախանյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր ՀՀԿ աղբյուրներին:
Երեկ Վազգեն Կարախանյանը օրաթերթի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ կուսակցության համամասնական ցուցակում իր անունը չի լինելու, պատասխանել է. «Ճիշտն ասած, ցանկացած մարդ լավ չի վերաբերվի, առավելևս`ես կարծում եմ, մի քիչ լումա ունեմ մեր անցած ճանապարհի և նորանկախ Հայաստանի կայացման գործում»:
Ամեն դեպքում, պատգամավորը կարծիք է հայտնել, որ իր նկատմամբ նման մոտեցում չեն ցուցաբերի:
«Կարծո՞ւմ եք, թե՞ հույս ունեք» լրագրողի այս հարցին` Կարախանյանը պատասխանել է. «Հույսը ամենավերջում է մեռնում, ես կարծում եմ`առայժմ»: