Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ երեկ կայացել է մանկապղծության մեջ մեղադրվող գործարար, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործով հերթական դատական նիստը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկվա նիստին 12 տուժողներից ներկայացել են միայն 2-ը`զինվորական համազգեստով. նրանք զինծառայության մեջ են:
Դատական նիստի ավարտին մեղադրող Հովսեփ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ հետազոտել են տեսանյութերի որոշ մասը, և հարցաքննվել է մեկ տուժող: Ըստ մեղադրող կողմի`տուժողը դատարանում պատմել է այն, ինչ եղել է իր և Սերոբ Տեր-Պողոսյանի միջև:
«Տեսանյութում տուժողներ էլ կային, կար նաև ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նրանք ներկա էին դատարանում»,- ասել է Հովսեփ Սարգսյանը: Նա նաև նշել է, որ մեղադրական կողմն ավելի քան համոզված է, որ գործով դատարան բերված ապացույցները հիմնավոր են, և «մեղադրանքը կհիմնավորվի դատաքննության ընթացքում, ինչին ականատես եղանք այսօր դատարանում, և դա շարունակական ընթացք է ունենալու հետագայում»: