ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր, ընդդիմության հետ երկխոսության մասնակից աշխատանքային խմբում ընդգրկված Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կոնգրեսի կողմից հուլիսի 19-ին առաջ քաշած հինգ կետերի իրականացման հարցում ինքը խոչընդոտ չի տեսնում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի հայտարարության մեջ հիմնական պահանջն էր երկխոսության յուրաքանչյուր փուլից հետո ընդդիմությանը Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթեր տրամադրելը:
«Ես ենթադրում եմ, որ որևէ պրոբլեմ չի լինի», – ասել է Բոստանջյանը` խոսելով ուղիղ եթերի տրամադրման հնարավորության մասին:
ԲՀԿ-ականը նաև անդրադարձել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից առաջ քաշված արտահերթ ընտրություների անցկացման պահանջին` նշելով, որ երկխոսության ընթացքում այդ հարցը կարող է քննարկման առակա դառնալ:
Բոստանջյանը նշել է, որ եթե ՀԱԿ-ը կարողանա հիմնավորել արտահերթ ընտրությունների պահանջը, ապա հարցը կարող է լուծում ստանալ:
Այնուամենայնիվ, այդ հարցը Բոստանջյանը ամենադժվար լուծվողն է համարել: