Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին սեռական ոտնձգության մեջ մեղադրող սպասուհին առաջին հանրային հարցազրույցն է տվել, հայտնում է AFP գործակալությունը: Ավելի վաղ հետաքննության պատճառով կնոջն արգելված էր ԶԼՄ-ների հետ շփվել:
Մասնավորապես, գվինեացի 32-ամյա ներգաղթյալ Նաֆիսատոու Դիալոն հանդիպել է Newsweek ամսագրի թղթակիցների հետ:
«Նրա պատճառով ինձ մարմնավաճառ են անվանում»,-լրագրողների հետ զրույցում պատմել է Դիալոն` հայտարարելով, որ ցանկանում է ապացուցել ԱՄՀ-ի նախկին ղեկավարին, որ փողերը չեն օգնի խուսափել բանտից:
Դիալոն նաև հյուրընկալվել է ABC հեռուստաալիքի «Բարի լույս, Ամերիկա» հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում կինը նշել է, որ իր նպատակը արդարության հասնելն է: Նա խոստովանել է, որ սկզբում որոշ սխալներ է գործել, սակայն նշել, որ Ստրոս-Կանին առնչվող իր հայտարարությունների էությունը ճշմարիտ է:
Ստրոս-Կանի փաստաբանները հայտարարել են, որ սպասուհու պաշտպանյալները ոչ պրոֆեսիոնալ են վարվել` թույլատրելով նրան շփվել ԶԼՄ-ների հետ, քանի որ, նրանց կարծիքով, նման գործողությունների միակ նպատակը «հասարակական կարծիքը բորբոքելն է»: