Վերջերս ֆուտբոլիստներ փնտրելու և հավաքագրելու նպատակով ռուսաստանյան Արմավիր մեկնած «Քյափյազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիևը ծանր կացության մեջ է հայտնվել ընտրած թեկնածուների պատճառով:
SalamNews-ի փոխանցմամբ` Ալլահվերդիևի փնտրտուքներից հետո Արմավիրի «Տորպեդո» ակումբի երկու խաղացողներ ժամանել են Գյանջա: Սակայն Ալլահվերդիևը տեղյակ չի եղել նրանց հայկական ծագման մասին: Ֆուտբոլիստների ժամանումը մեծ իրարանցում է առաջացրել Գյանջայի օդանավակայանում:
Պետական սահմանային ծառայության աշխատակիցները անմիջապես օդանավակայանից արտաքսել են ռուսական անձնագրեր, բայց հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստներին:
Ադրբեջանական լրատվամիջոցները չեն նշում ֆուտբոլիստների անունները, սակայն հարկ է փաստել, որ Արմավիրի ակումբում խաղում է հայազգի Էդուարդ Լուսիկյանը: