Իսպանիայի Թագավորության տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Իսպանական կողմից Համաձայնագիրը ստորագրել է Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, Հայաստանի կողմից՝ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։
Համաձայն ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության, երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջև, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջության բնագավառներում։
Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երևան-Մադրիդ-Երևան երթուղով։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը։