Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հուլիսի 27-ին կայանալիք այցը Ադրբեջան մեծ ազդեցություն չի գործի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Այս մասին SalamNews-ի հետ զրույցում հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
Նրա խոսքով` բարեկամ պետության վարչապետի այցելությունը հիմնականում երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման հարցում իր ներդրումն ունենալու միտում ունի: «Հանդիպման ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրում, այդ թվում` Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի փոխադրման վերաբերյալ»,- ասել է պատգամավորը:
Այցի ընթացքում Էրդողանը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ: Կքննարկվեն տարածաշրջանային և միջազհային հարցեր: