Այսօր նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկը, ում մեղադրում են կրկնակի ահաբեկչության մեջ, ոստիկանությունում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ պատմել է, որ ահաբեկչության բուն նպատակը երկրի նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունտլանին վերացնելն է եղել, հայտնում է Reuters-ը:
Գրու Հարլեմը երեք անգամ ղեկավարել Նորվեգիայի կառավարությունը` 1981–1996 թթ., երբ նորվեգական աշխատանքային կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն էր կազմում: Նրան հաճախ անվանում էին «ազգի մայր»: Ահաբեկչության օրը Բրունտլանը ելույթով հանդես է եկել Ուտոյա կղզում` երիտասարդական ճամբարի մասնակիցների առջև, և լքել այն նախքան Բրեյվիկի կրակոցները:
Պարբերականի տվյալներով` 32-ամյա Բրեյվիկը ցանկանում էր «սպանել Գրուին»; Հաղորդվում է, որ Բրեյվիկը այս հայտարարությունն արել է ոստիկանությունում դատական նիստի մեկնարկից առաջ, հայտնում է NEWSru.com-ը:
Նշենք, որ նորվեգական դատարանը որոշել է լսումները փակ ռեժիմով իրականացնել չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ Բրեյվիկը պահանջել էր բաց լսումներ կազմակերպել, ինչպես նաև հայտարարել էր, որ դատական նիստին ներկայանալու է համազգեստով: