Նորվեգիայի թագավորական դատարանը հայտարարել է, որ երկրի արքայադուստր Մետտե Մարիտի խորթ եղբայրը եղել է այն 86 մարդկանց մեջ, որոնք հուլիսի 22-ին Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում գնդակահարվել են նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկիկի կողմից:
Դատարանի խոսնակ Մարիան Հագենը հայտնել է, որ զոհվածը արքայադուստր Մետե Մարիտի 2008 թվականին մահացած խորթ հոր որդի Տրոնդ Բերնցենն է եղել:
Բրեյվիկը ավելի վաղ պահանջել է, որ իր գործով դատավարությունն ընթանա բաց ռեժիմով, քանի որ ինքը ցանկանում է հրապարակով խոսել իր հանցագործության դրդապատճառների մասին: Բացի այդ, մարդասպանը խնդրել է իրեն թույլ տալ դատարանում հանդես գալ համազգեստով: