«Սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սևակ, շատ-շատերին», – այսպես է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկի հարցին, թե ով է նրա ամենասիրելի բանաստեղծը:
«Գիտեք, մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար», – ասել է Սերժ Սարգսյանը: