Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Ա-3 ճարտարապետներ» ընկերության միջև վեճը կարող է հարթվել առանց դատարանի միջամտության, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Օրաթերթի ԱԺ աղբյուրների փոխանցմամբ`Հովիկ Աբրայամյանն իր պատվիրակների միջոցով որոշել է այնպես անել, որ բանը չհասնի դատական գործընթացի:
Այժմ կողմերը փորձում են բանակցությունների միջոցով երկուստեք ընդունելի լուծման շուրջ համաձայնության գալ:
Թերթը հիշեցնում է, որ ԱԺ վերանորոգված դահլիճը նախագծելու համար ԱԺ աշխատակազմը ճարտարապետներին չէր վճարել 15 միլիոն դրամ, ինչը գրանցված է եղել դահլիճի վերանորոգման նախահաշիվներում: Հովիկ Աբրահամյանը հորդորել է ավարտել աշխատանքը և խոստացել հետագայում վճարել, սակայն խոստումնազանց է եղել: Կազմակերպությունն էլ պատրաստվում էր իրավական ճանապարհով ստանալ իր հասանելիքը: Հայցն արդեն պատրաստ է, սակայն դատարան մտնելուն խանգարել են վերը նշված բանակցությունները: